«Մանչեսթեր Յունայթեդը» և դարպասապահ Դավիդ դե Խեան քննարկում են նոր պայմանագիրը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ անգլիական ակումբի և իսպանացու միջև համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ինքը՝ 32-ամյա ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆուտբոլիստն ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վստահորեն հաղթեց «Նյուքասլին» և դարձավ գավաթի սեփականատեր։
























































