«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու իր ցանկության մասին, ինչը կերաշխավորի հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» մասնակցությունը Չեմպիոնների լիգային։ Թիմը ներկայումս զբաղեցնում է 6-րդ տեղը և 6 միավորով է զիջում 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին», ընդ որում, մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Ուզում եմ համոզվել, որ մրցաշրջանի վերջում մենք կհայտնվենք Չեմպիոնների լիգայում: Ակումբը պատկանում է այս մրցաշարին և դա այն է, ինչի համար մենք պայքարում ենք և ինչի համար ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ: Կուլիսներում մեծ աշխատանք է ընթանում։
Դժվար սեզոն էր ակումբի հետ կապված բոլորի համար, բայց մենք պետք է պայքարենք: Մինչև մրցաշրջանի ավարտը ևս մի քանի ամիս է մնացել, և մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում։ Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում, և դրա համար մենք բոլորի կարիքն ունենք։ Բոլորը մեր կողքին էին և մեզ հետ, երբ մենք չեմպիոն դարձանք, երբ հաղթեցինք Չեմպիոնների լիգան, երբ հաղթեցինք Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը և դարձանք Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: Հեշտ ժամանակներ էին մեզ հետ լինելու, աջակցելու համար, բայց դուք նույնպես հիմա պետք է մեզ հետ լինեք»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է The Guardian-ը։