Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է այն երեք մասնագետների անունները, ովքեր հավակնում են դառնալ փետրվար ամսվա լավագույն մարզիչ։
Նրանք են՝ Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ», ԱՊԼ-ի փետրվարյան 4 հանդիպումներում 3 հաղթանակ և 1 պարտություն), Մարկու Սիլվան («Ֆուլհեմ», 2 հաղթանակ և 2 ոչ-ոքի 4 խաղում) և Էրիկ տեն Հագը («Մանչեսթեր Յունայթեդ», 4 խաղում 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի): )
Ձեր նախընտրելի թեկնածուի օգտին կարող եք քվեարկել Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքէջում: