«Չելսին» մտադիր է «Միլանին» առաջարկել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայությունները, եթե միլանյան ակումբը զիջի Ռաֆայել Լեաուի տրանսֆերային իրավունքները, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստռին։ Սպասվում է, որ լոնդոնցիներին անհրաժեշտ կլինի որոշակի գումար վճարել, քանի որ Լեաուի արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Պուլիշիչինը։
Այս մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա ամերիկացին «Չելսիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































