«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1).
«Առաջին խաղակեսում մենք մեզ համար խնդիրներ ստեղծեցինք, հետո հեշտ գոլ բաց թողեցինք, բայց չկորցրինք մեր հանդեպ հավատը, լավ արձագանքեցինք։
Բոլոր լավագույն թիմերը միշտ հավատում են իրենց, չեմ ուզում ասել, որ մենք արդեն լավագույնն ենք, դեռ շատ աշխատանք կա առջևում, բայց մենք այդպիսի փիլիսոփայություն ունենք», — Մագուայերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպման 77-րդ րոպեին զիջում էր «Վեսթ Հեմին» 0:1 հաշվով, սակայն մնացած ժամանակում կարողացավ երեք գոլ խփել:
Մագուայերը, որը մարտի 5-ին կդառնա 30 տարեկան, այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, ոչ մի գոլ չի խփել և ստացել է յոթ դեղին քարտ: