Լուիս Էնրիկեն և Զինեդին Զիդանը կարող են փոխարինել Գրեմ Փոթերին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Նշվում է, որ թե՛ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, թե՛ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, նախկինում դիտարկվում էին որպես Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, բայց վերջիններս ընտրությունը կատարեցին Կառլո Անչելոտիի օգտին:
Հիշեցնենք՝ Փոթերը 2022 թվականի աշնանն է գլխավորել «Չելսին»: Նրա գլխավորությամբ լոնդոնյան թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է՝ 24 տուրից հետո վաստակելով 31 միավոր։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում լոնդոնցիները հյուրընկալվելիս պարտվեցին Դորտմունդի «Բորուսիային» (0:1):
























































