«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբը որոշել է հրաժարվել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ պայմանագիր կնքելու մտքից և կենտրոնանալ Բելինգհեմին ձեռք բերելու վրա։
Ռոմանոն պնդում է, որ Կովաչիչի ապագան դեռ անորոշ է։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա Բելինգհեմը պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































