«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը դժգոհ է այն փաստից, որ ակումբը գոլ բաց թողեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:1):
«Առաջին խաղակեսում մենք մեզ համար խնդիրներ ստեղծեցինք։ Հեշտ գոլ ընդունեցինք, բայց չկորցրեցինք մեր հանդեպ հավատը, լավ արձագանքեցինք։ Բոլոր լավագույն թիմերը միշտ հավատում են իրենց ուժերին: Չեմ ուզում ասել, որ մենք լավագույնն ենք, դեռ շատ աշխատանք կա առջևում, բայց մենք այդպիսի փիլիսոփայություն ունենք»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Ֆուլհեմի» հետ։ Խաղը կկայանա մարտի 18-ին։
























































