«Տոտենհեմի» մարզիչ Քրիստիան Ստելինին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում «Շեֆիլդ Յունայթեդից» կրած պարտության համար.
«Երբ չես հաղթում այդ հանդիպումները, ինչ-որ բան այն չէ։ Ինչ-որ բան կատարյալ չէր: Այսօր մենք բավականաչափ էներգիա չունեինք մրցակցին դժվար դրության մեջ դնելու համար։ Մենք ինքներս գոլ խփելու հնարավորություններ ունեինք, բայց հիմա պետք է վերլուծենք բաց թողած գոլը։ Փոխարինումները մեզ տվել են անհրաժեշտ թափը, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Ես կարող եմ միայն ներողություն խնդրել երկրպագուներից նման ելույթի համար, նրանք միանշանակ ավելիին էին արժանի»,- Ստելինիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումներն անցկացվել են փետրվարի 27-ից մարտի 2-ը։ Անգլիայի գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է։
























































