«Չելսին» կարող է կրկին դիմել «Բրայթոնին» գլխավոր մարզչի հետ պայմանագիր կնքելու համար։ Ինչպես հայտնում է Football Insider-ը, լոնդոնյան ակումբը հայացքն ուղղել է «Ճայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին:
Միևնույն ժամանակ, այլ ակումբներ նույնպես մտածում են Դե Ձերբիին հրավիրելու մասին։ «Բրայթոնի» մարզչին բացի «Չելսիից» ցանկանում են թիմ հրավիրել «Տոտենհեմը» և «Միլանը»: Այս պահին նրա գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է (35 միավոր):
«Չելսին» մարզելու հնարավոր թեկնածուի որոնումները մեծապես պայմանավորված են Գրեմ Փոթերի գրանցած վատ արդյունքներով: Վերջին յոթ խաղերում ակումբը միայն մեկ հաղթանակ է տարել և այժմ Անգլիայի առաջնությունում 10-րդ տեղում է (31 միավոր)։ Հիշեցնենք, որ Գրեմ Փոթերը գլխավորել է «Չելսին» 2022 թվականի սեպտեմբերին՝ հեռանալով «Բրայթոնից», որը մարզում էր 2019 թվականից։
























































