Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Էվերթոնին»։
«Զինագործները» խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գոլ խփեցին։
Առաջին կեսի վերջնամասում աչքի ընկան Բուկայո Սական և Մարտինելին։ 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, իսկ 80-րդ րոպեին Մարտինելին դուբլ գրանցեց իր հաշվին։
«Արսենալը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։
























































