«Լիդսի» սեփականատեր Անդրեա Ռադրիդզանին պատմել է, թե ինչու ակումբը չի կարողացել պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոյի հետ, որը ժամանակին հանդես էր գալիս ՊՍՎ-ի կազմում։
«Մենք այնքան մոտ էինք Կոդի Գակպոյի հետ պայմանագիր կնքելուն: Մենք պայմանավորվեցինք տրանսֆերի մասին օգոստոսին, համաձայնության հասանք ՊՍՎ-ի հետ: Բայց Լուի վան Գալի պատճառով (Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ ԱԱ-2022-ի ժամանակ) ամեն ինչ ձախողվեց։ Նա զանգահարել է Գակպոյին ու ասել, որ սպասի աշխարհի առաջնության ավարտին։ Իսկ ձմռանը Գակպոն տեղափոխվեց «Լիվերպուլ»,- DAZN-ին ասել է Ռադրիդզանին:
Գակպոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին՝ 42 միլիոն եվրոյի դիմաց:
























































