«Լիդսը» դիտարկում է այս ամառ «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 29-ամյա խաղացողի գործակալի հետ և պաշտոնապես հայտարարել իրենց հետաքրքրության մասին։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Նա Ինտերում է հանդես գալիս 2021 թվականից։
Այս մրցաշրջանում Չալհանօղլուն իտալական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































