«Չելսիի» ֆուտբոլիստ Մատեո Կովաչիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ այլ թոփ-ակումբում։
28-ամյա խորվաթ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ման Սիթին»։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի խաղը դուր է գալիս անձամբ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
«Սիթիի» համար կիսապաշտպանությունն ուժեղացնելու գլխավոր նպատակը Ջուդ Բելինգհեմն է, բայց անգլիացուն ձեռք բերելու հարցում ակումբը լուրջ մրցակցության է հանդիպել։ Կովաչիչը, որի պայմանագիրն ավարտվում է 2024-ին, կարող է երընտրանք դառնալ անգլիական ակումբի համար։
























































