Ավելի վաղ արդեն հայտնել ենք, որ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագրի շուրջ։
Իր հերթին կատալոնական «Բարսելոնան», որը հետաքրքրված է խաղացողի ծառայություններով, փորձում է օգտվել այդ իրավիճակից, հայտնում է El Mundo Deportivo-ն։
Ճիշտ է, կատալոնացիները շահագրգռված չեն նրա ամբողջական տրանսֆերը գնելու հարցում. նրանք հակված են խաղացողին վարձակալելու տարբերակին:
Հիշեցնենք, որ Ալվարեսը արգենտինական «Ռիվեր Փլեյտի» սան է և նախորդ տարվանից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»:
























































