Փետրվարի 28-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Ֆիլադելֆիա»-«Մայամի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Մայամիի» հաղթանակով՝ 101:99 հաշվով։
Հաղթողների կազմում լավագույնը Ջիմի Բատլերն է, ով վաստակել է 23 միավոր: «Ֆիլադելֆիայի» կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ջոել Էմբիդը՝ 27 միավոր:
Մյուս խաղերում «Նյու Յորք Նիքսը» հաղթեց «Բոստոն Սելթիքսին» (109:94), «Նյու Օռլեանը» պարտվեց «Օռլանդո Մեջիքին» (93:101), իսկ «Շարլոտը» հաղթեց «Դետրոյթին» (117:106):
NBA. Կանոնավոր մրցաշրջան
Ֆիլադելֆիա – Մայամի 99:101 (22:28, 28:30, 30:26, 19:17)
Նյու Յորք – Բոստոն 109:94 (27:15, 33:31, 28:29, 21:19)
Նյու Օռլեան – Օռլանդո 93:101 (25:36, 24:14, 25:29, 19:22)
Շարլոտ – Դետրոյթ – 117:106 (41:21, 24:25, 27:30, 25:30)