Դուբայում ավարտին է մոտենում Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր կայացել են 1/4 եզրափակիչի հանդիպումները:
Ինչպես տեղեկացրել էինք՝ կիսաեզրափակչի առաջին ուղեգրի տիրակալը դարձել էր բրիտանացի Էվանսը:
Հույն Ստեֆանոս Ցիցիպասը 3 սեթում՝ 4:6, 6:4, 6:4 հաշվով հաղթանակի հասավ Յան-Լենար Շտրուֆի նկատմամբ ու դարձավ կիսաեզրափակչի երկրորդ ուղեգրի տեղակալը:
Հայազգի Կարեն Խաչանովը 2 սեթում՝ 2:6, 2:6 հաշվով պարտվեց աշխարհի առաջին համար Նովակ Ջոկովիչին:
Վերջին զույգում Գաել Մոնֆիսը կրկին 2 սեթում՝ 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց Ռիշար Գասկեին:
Այսպիսով, կիսաեզրափակչում կմրցեն Էվանսն ու Ցիցիպասը, Ջոկովիչն ու Մոնֆիսը: