Գրեմ Փոթերի ապագան «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում կախված կլինի առաջիկա հանդիպումներում թիմի արդյունքներից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբում աջակցում են մարզչին, բայց առաջիկա հանդիպումները վճռորոշ կլինեն: «Չելսին» մարտի 4-ին Պրեմիեր լիգայում կմրցի «Լիդսի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը կկայանա մարտի 7-ին։
Ենթադրվում է, որ խաղացողները, որոնք երկար ժամանակ խաղում են թիմում, անհանգստացած են իրավիճակով և վստահ չեն, որ Փոթերը ի վիճակի է շրջել այն։
«Չելսին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում վաստակած 31 միավորով 10-րդն է։ Պրեմիեր լիգայի վերջին 8 արտագնա խաղերից ոչ մեկում թիմը չի հաղթել։ Սա ակումբի վատագույն արտագնա շարքն է 2001 թվականի մարտից ի վեր:
























































