«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին կարծում է, որ «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, լավ տարբերակ չէ։
«Զիդանը չի խոսում անգլերեն, «Չելսիի» համար Նա Փոթերին փոխարինելու լավագույն թեկնածուն չէ։ Ես շատ եմ հարգում Զիդանին։
Փոթերը սեպտեմբերից է աշխատում, նրան աշխատանքից հեռացնելո՞ւ են։ Մենք պետք է լքե՞նք նրան, թիմը դեռ հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների լիգան։
Երկրպագուները պետք է հասկանան, որ նոր մարզչին ժամանակ է հարկավոր: Ես հիմա չէի քննադատի Փոթերին վատ արդյունքների համար»,- Պետիի խոսքն է մեջբերել RMC Sport-ը:
























































