«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Սիթիի» փորձը որոշիչ կլինի մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում։
«Կուզենայի ասել՝ այո, այդ փորձը շատ բան կարող է որոշել, բայց ես չգիտեմ։ Սա է իրականությունը՝ յուրաքանչյուր մրցաշրջան բոլորովին այլ է: Ես միշտ իմ խաղացողներին տալիս եմ նման բաների վառ օրինակ Չեմպիոնների լիգայից, երբ «Միլանը» շատ տարիներ առաջ եզրափակչում խաղաց «Լիվերպուլի» հետ, և վերջինս իր հայտնի քամբեքն արեց Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ:
Ընդմիջմանը «Միլանը» առաջ էր 3:0 հաշվով, և նրանք ունեին ամենափորձառու կազմը, որը ես երբևէ տեսել եմ՝ Մալդինիի, Կաֆուի, Գատուզոյի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, և նրանք ի վերջո պարտվեցին: Իմ ոչ մեծ փորձից ելնելով ասեմ, որ երբ կարծում ես, որ վերահսկում ես ամեն ինչ և հստակ գիտես, թե ինչ է լինելու, իրականությունը կարող է հարվածել դեմքիդ, և դու կտեսնես լրիվ նոր պատկեր: Դա ճիշտ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։
























































