Անգլիական ֆուտբոլային լիգան (EFL) Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում ՄՅՈՒ-ի՝ «Նյուքասլի» դարպասը խփած երկրորդ գոլը (2-0) հաշվել է Մարկուս Ռեշֆորդի օգտին։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
39-րդ րոպեին Ռեշֆորդը գոլ հեղինակեց, երբ գնդակն անդրադարձավ Սվեն Բոթմանի ոտքից։ Սկզբում դարպասի գրավումը գրանցվել էր որպես ինքնագոլ։ Խաղից հետո Ռեշֆորդն ասել էր, որ ամեն դեպքում հավակնում է գոլի հեղինակը լինելուն, իսկ այսօր առավոտյան EFL-ն պաշտոնապես այն գրանցեց հարձակվողի հաշվին։ Այդ կերպ Վեգորստն իր հաշվին ևս մեկ գոլային փոխանցում գրանցեց։
ՄՅՈՒ-ն ակումբի պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը։ Սա թիմի առաջին տիտղոսն էր 2017-ից ի վեր, երբ թիմը հաղթել էր Եվրոպա լիգան։