«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ընթացիկ մրցաշրջանը սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, կարող է մեդալ ստանալ Անգլիայի Լիգայի գավաթում ՄՅՈԻ-ի հաղթելու համար՝ ակումբի կազմում ոչ մի հանդիպում չանցկացնելով մրցաշարում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում։
Անգլիայի լիգայի գավաթի կանոնների համաձայն՝ հաղթող թիմը ստանում է 30 մեդալ, որոնք կարող են շնորհվել ակումբի խաղացողներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարի ընթացքում ընդգրկել է 27 խաղացող, իսկ Ռոնալդուն, ով անցյալ տարվա նոյեմբերին լքել էր ակումբը, նրանց թվում չէր։ Մնացած երեք մեդալների ճակատագիրը կորոշի ինքը՝ «Յունայթեդը»։
Այսպիսով, Ռոնալդուն կարող է մեդալ ստանալ մրցաշարում հաղթելու համար, բայց չի համարվի գավաթակիր, քանի որ երբեք խաղադաշտ դուրս չի եկել մրցաշարում։