Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանու կամզում ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե մեդալների։
Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։