«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ իրեն ավելի շատ է հետաքրքրում թիմի հետ աճը, քան անընդհատ տիտղոսներ նվաճելը:
«Անկեղծ ասած, ավելի լավ է, երբ նոր ես մեծանում, և դեռ բարձունքում չես, որովհետև երբ վերևում ես, միակ բանը, որ կարող է պատահել, հիասթափվելն է: Դուք չեք կարող ավելիին հասնել, եթե արդեն բարձունքում եք: Երբ կարող ես աճել թիմի հետ, դա հիանալի զգացողություն է:
Ես այդ մասին խոսել եմ Սերխիո Ռամոսի հետ «Ռեալում»: Այն ժամանակ մենք շատ մրցաշարեր հաղթեցինք, բայց մինչ այդ նույնն էր։ «Ռեալում» մենք տարիներ շարունակ չէինք կարողանում հաղթել, դա շարունակվում էր շատ երկար, բայց երբ մենք հաղթեցինք, դա չփոխեց մեր մտածելակերպը, դա միայն ամրապնդեց մեր հավատը մեր հանդեպ:
Երբ հաղթում ես, սկսում ես մտածել. «Լավ, մենք դա արեցինք, այնպես որ հիմա կարող ենք նորից անել»: Մենք խոսում ենք հաղթողների մտածելակերպի մասին, և երբ սկսում ես հաղթել, ավելի շատ ես ուզում հաղթել»,- Վարանին է մեջբերում Manchester Evening News-ը։