«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է իր թիմի գոլային երաշտը։ Հիշեցնենք, որ «արիստոկրատները» երեք հանդիպում անընդմեջ գոլ չեն խփել։
Վերջին վեց հանդիպումներում թիմը խփել է ընդամենը մեկ գոլ։ Երեկ «Չելսին» պարտվեց «Տոտենհեմի» դեմ խաղում (0-2):
«Ինչո՞ւ նորից գոլ չխփեցինք․․․ Նայեք «Տոտենհեմին», մրցակիցը նույնպես գրեթե ոչինչ չի ստեղծել։ Թիմը գոլի հեղինակ դարձավ հեռահար հարվածով և մեկ դիպուկ հարվածով:
Երկու թիմերն էլ լավ էին պաշտպանվում։ Մենք շանսեր ունեինք «Սաութհեմփթոնի» և Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում, բայց այսօր չունեցանք»,- ասել է Փոթերը հետխաղյա մամուլի ասուլիսում։
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Չելսին» կխաղա «Լիդսի» հետ։