Փետրվարի 27-ին կայացավ NBA-ի կանոնավոր առաջնության «Պորտլենդ»-«Հյուսթոն» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Պորտլենդի» հաղթանակով 131:114 հաշվով։
«Պորտլենդի» խաղացող Դամիեն Լիլարդը վաստակել է 71 միավոր և ամենաարդյունավետն էր այս խաղում։
Այս մրցաշրջանի սկզբում «Քլիվլենդ Կավալերսի» պաշտպան Դոնովան Միտչելը ևս վաստակել էր 71 միավոր։
Ինչպես նշում է ESPN-ը, սա NBA-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանի ընթացքում մի քանի խաղացողներ հաղթահարել են մեկ խաղում հավաքած 70 միավորի նշաձողը։