Փետրվարի 27-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Պորտլենդ»-«Հյուսթոն» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Պորտլենդի» հաղթանակով` 131:114 հաշվով։
Այս խաղում լավագույնը 71 միավորով Դեմիեն Լիլարդն էր: Լիլարդը NBA-ի պատմության մեջ վեցերորդ արդյունքը ցույց տվեց միավորների քանակով: Նա զիջում է միայն Դեյվիդ Թոմփսոնին, Քոբի Բրայանթին և Ուիլթ Չեմբերլենին։ Նա նաև կրկնեց այս մրցաշրջանի ռեկորդը և սահմանեց անձնական լավագույն ցուցանիշ: Այս մրցաշրջանի սկզբում «Քլիվլենդ Կավալերսի» պաշտպան Դոնովան Միտչելը ևս մեկ խաղում վաստակել էր 71 միավոր։
NBA. Կանոնավոր մրցաշրջան․ խաղային օրվա արդյունքները
Պորտլենդ – Հյուսթոն – 131:114
Գոլդեն Սթեյթ – Մինեսոտա – 109:104
Դենվեր – Քլիպերս – 134:124
Օկլահոմա – Սակրամենտո – 115:124