«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր մեկնաբանությամբ՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդին» հաղթելուց հետո (2-0):
«Մենք պետք է տոնենք.․․ Սա անսովոր օր է։ Մենք նվաճեցինք գավաթ, և այս գավաթը ինչ-որ բան է նշանակում:
Իմ հեռանա՞լը «Այաքսից».․․ Միգուցե դա ռիսկ էր, բայց ես սիրահարվեցի «Յունայթեդին»: Երբ ես տեսնում եմ «Օլդ Թրաֆորդը», սըր Ալեքսի ժառանգությունը, այն հիանալի խաղացողներին, ովքեր խաղացել են ակումբում… Մենք ցանկանում ենք անել նույնը:
Այս թիմը ցանկանում է կերտել իր պատմությունը, և երբ հնարավորություն ընձեռվեց, ես մտածեցի, որ սա ճիշտ ակումբ է ինձ համար և ես ցանկանում եմ դառնալ դրա մի մասը։
Սա մեկ գավաթ է, և այժմ միայն փետրվարն է: Դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս հաղթանակը մեզ պետք է ոգեշնչի առաջ գնալու համար: Բայց բավարարվածության զգացումը չպետք է լինի, քանի որ դա հանգեցնում է ծուլության, որը թույլ չի տա ձեզ նվաճել հաջորդ գավաթները»,- Տեն Հագին մեջբերում է Daily Mail-ը։