Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում էր «Նյուքասլի» հետ և հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
33-րդ րոպեին հաիվը բացեց Կազեմիրոն, իսկ 6 րոպե անց Բոթմանը գրավեց սեփական դարպասը՝ կրկնապատկելով ՄՅՈՒ-ի առավելությունը։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին և տեն Հագի սաները ակումբի պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեցին Անգլիայի լիգայի գավաթը։
Հարկ է նշել, որ սա ՄՅՈՒ-ի առաջին տիտղոսն էր 2017-ից ի վեր, երբ թիմը հաղթել էր Եվրոպա լիգան։