«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե երբ շարք կվերադառնա հարձակվող Դարվին Նունյեսը։
«Դարվինը ուսի հետ կապված խնդիրներ ուներ, որոնք շարունակվում էին «Նյուքասլի» դեմ խաղից հետո: «Ռեալի» հետ հանդիպմանը նա կարողացավ խաղալ, բայց հետո հարված ստացավ այդ հատվածում և չկարողացավ մասնակցել հաջորդ հանդիպմանը։ Հուսով եմ, որ նա կվերադառնա հաջորդ շաբաթվա կեսերին»,- Կլոպի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա ուրուգվայցին մերսիսայդյան թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Լիվերպուլը» 23 խաղում 36 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայում։