«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտության (0:2) մասին: Փոթերի թիմը վերջին 11 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ է տարել։
«Ես գիտեմ պատասխանատվության մասին։ Դա բավականաչափ լավ չէ այս ակումբի համար, ուստի ես ամբողջ պատասխանատվությունն եմ վերցնում արդյունքների համար: Դրանք բավարար չեն «Չելսիի» համար
Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ։ Ես եմ դրա պատասխանատուն»,- ասել է «Չելսիի» մարզիչը Sky Sports-ին: