Առանձին գործիքների Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 01-ից 04-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանը մրցաշարին կմասնակցի հետևյան կազմով.
մարզիկներ՝
Հարություն Մերդինյան
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
մարզիչներ՝
Սոս Սարգսյան
Հայկ Նազարյան
մրցավար՝
Հակոբ Սերոբյան
Հիշեցնենք՝ Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։