ԱՊԼ 25-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Չելսիին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
46-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սկիփը, իսկ 82-ին Քեյնը կրկնապատկեց թիմի առավելությունը։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 45 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Չելսին» 31 միավորով՝ 10-րդ։