Անգլիական «Բրայթոնի» և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքով։
«Եթե Լեոն խաղար ԱՊԼ-ում, ապա այստեղ լավագույնը կլիներ: Ես դրանում կասկած չունեմ։ Չեմ կարծում, որ նրա համար շատ դժվար կլիներ հարմարվել այստեղ։
Մեսսին իրեն դրսևորեց Աշխարհի առաջնությունում. նա շատ լավ մարզավիճակում էր և կարևոր էր թիմի համար: Տանը բոլորը հպարտանում են նրանով, քանի որ հասկանում են, որ մենք նրա շնորհիվ ենք դարձել աշխարհի չեմպիոն»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Կատարում կայացած Աշխարհի առաջնության հաղթող դարձավ Արգենտինան՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիային (3-3, 11 մետրանոցներով՝ 4-2): Մեսսին յոթ գոլով և երեք գոլային փոխանցումով ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։