«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ խոսել է Անտոնիո Կոնտեի մասին։
Փոթերի թիմն այսօր Պրեմիեր լիգայում արտագնա խաղում կմրցի Կոնտեի թիմի հետ:
«Ես խոսել եմ Կոնտեի հետ, երբ «Բրայթոնում» էի: Ես և Անտոնիոն կապի մեջ էինք, և նա այն մարզիչներից է, որով ես միշտ հիացել եմ: Անձնական զրույցներում նա իրեն դրսևորում է որպես ջենտլմեն։
Լավագույն խորհուրդը, որը նա տվել է ինձ, այն է, որ պետք է կենտրոնանամ հանդիպման վրա՝ չմտածելով անցյալի և ապագայի մասին»,- Փոթերի խոսքերն է մեջբերում է Mirror-ը։