«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում ոչ-ոքիից (0-0) հետո գնահատել է մրցաշրջանի հետագա հեռանկարները։
«Մենք շարունակում ենք առաջ գնալ։ Լրագրողների, և նաև խաղացողների աչքերում տեսնում եմ, որ մենք կարծես թե պարտվել ենք հանդիպումը, թեև չենք պարտվել։
Այս մրցաշրջանը չի մտնի ակումբի պատմության մեջ, այն կրկին ու կրկին չի դիտվի, այն չի վերածվի ֆիլմերի կամ նման այլ բաների:
Բայց մենք դա ամեն դեպքում պետք է հաղթահարենք, և դա կանենք։ Ամեն ինչ լավ է, մենք միավոր վաստակեցինք»,- մասնագետի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այժմ 7-րդ տեղում է։