«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է «կապտանռնագույնների» նորեկ Ժոաո Ֆելիքսի խաղի մասին, ով հունվարին վարձավճարով վարձակալվել էր Մադրիդի «Ատլետիկոյից»:
«Ֆելիքսը հիանալի խաղացող է, ֆանտաստիկ, այնպես չէ՞: Նա ունի տպավորիչ որակների շարք, ինչը նրան դարձնում է առանցքային ֆիգուր մեր թիմի համար: Հուսով եմ, որ «Չելսին» ամեն ինչ կանի նրան այստեղ պահելու համար այս ամառ:
Ժոաոն զանգահարեց ինձ, երբ ես ժամանեցի այստեղ՝ հարցնելու, թե արդյոք ինչ-որ բան կարող է անել՝ օգնելու համար: Երբ ինչ-որ մեկի հետ լեզու ես գտնում, դա միշտ օգնում է խաղադաշտում»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
«Չելսին» 23 խաղում 31 միավորով 10-րդն է Պրեմիեր լիգայում։ Հաջորդ տուրում Գրեհեմ Փոթերի սաները կխաղան «Տոտենհեմի» հետ։
























































