Լոնդոնի «Չելսին» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին, եթե թիմի արդյունքները չբարելավվեն:
The Sun-ը հայտնում է, որ ակումբն ունի 5 թեկնածու, որոնք կարող են գլխավորել «Չելսին», եթե Փոթերը հեռանա լոնդոնյան ակումբից:
Ցուցակում են Ժոզե Մոուրինյուն (Ռոմա), Թոմաս Տուխելը, Մաուրիսիո Պոչետինոն, Զինեդին Զիդանը և Ռոբերտ դե Զերբին (Բրայթոն):
Հիշեցնենք, որ Տուխելն արդեն մարզել է «Չելսին», իսկ Մոուրինյուն երկու անգամ գլխավորել է լոնդոնյան թիմը։
























































