Սակրամենտո Քինգսը NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում 176-175 հաշվով հաղթեց Լոս Անջելես Քլիպերսին:
Ըստ ESPN-ի, այս խաղը դարձավ առաջնության պատմության մեջ երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը և 21-րդ դարում ամենաարդյունավետը:
Մրցաշարի պատմության մեջ ռեկորդը պատկանում է Դենվերի և Դետրոյթի միջև հանդիպմանը (186:184)։
Այդ հանդիպումը կայացել էր 1983 թվականին։