«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, որ վնասվածքների պատճառով երկար ժամանակ լավ մարզավիճակում չի եղել, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչն է օգնել իրեն այս մրցաշրջանում բարձր ցուցանիշներ գրանցել։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, բացի ակումբի ներկայացուցիչներից, գիտի, թե որքան ժամանակ եմ ես տառապել այս վնասվածքների պատճառով։ Դա մեկ մրցաշրջան չէր, դա երկար ժամանակահատված էր, երբ ամեն օր պետք է հաղթահարեի այդ ամենը։ Միշտ փորձել եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում, որտեղ կարող էի ինձ երջանիկ զգալ։
Իմ ցուցանիշնե՞րը․․․ Ես միշտ այնտեղ եմ, որտեղից պետք է գոլ խփել։ Սա այն է, ինչի վրա ես աշխատել եմ վերջին մի քանի տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ նույնիսկ այն մրցաշրջաններում, երբ ամեն ինչ ճիշտ էի անում, կարող էի 10-15 տոկոսով ավելի լավ խաղալ։
Ֆուտբոլում ամեն ինչ 95%-ով կախված է քո մտածելակերպից։ Սա խաղի հիմքն է: Շատ խաղացողներ ամենաբարձր մակարդակով խաղալու ունակություն ունեն: Սակայն նրանց առանձնացնում է նրանց մտածելակերպը: Ես հասկանում եմ դրա ուժն ու արժեքը։ Ես շատ ավելի կենտրոնացած եմ այս ասպեկտի վրա: Շատ կարևոր է հաղթել հանդիպումներն ու տիտղոսներ նվաճել»,- ասել է Ռեշֆորդը The Guardian-ին տված հարցազրույցում:
























































