Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին ասել է, որ զգուշացրել էր Ռոմելու Լուկակուին, որ բելգիացին կարող է խնդիրներ ունենալ «Չելսիում»:
Լուկակուն իրեն հիանալի էր զգում Միլանի «Ինտերում», բայց նա որոշեց վերադառնալ Անգլիայի առաջնություն, իսկ մի քանի ամիս հետո նա ցանկանում էր վերադառնալ արդեն Իտալիա:
«Երբ նա տեղափոխվեց, մենք խոսեցինք, և ես ասացի, որ Թոմաս Տուխելի օրոք խնդիրներ է ունենալու, քանի որ Լուկակուի ոճը տարբերվում է Տուխելի ոճից։
Տուխելը սիրում է պրեսինգի դիմել, իսկ Ռոմելուն չի սիրում գնդակներ փնտրել, նա սիրում է ստանալ դրանք և անել այն, ինչ պահանջվում է: Նա կհարմարվե՞ր Փոթերի ոճին: Առանց այդ էլ նա այժմ խնդիրներ ունի թիմում»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։
























































