«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի համար։
Ըստ Corriere dello Sport-ի՝ ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 42 միլիոն ֆունտ:
«Նապոլիի» պաշտպանի պայմանագրում առկա այդ կետը կգործի 15 օր ամառային պատուհանի ընթացքում, և «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է արագ գործի, որպեսզի ձևակերպի նրա տրանսֆերը:
Կիմ Մին Ջեի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը կորեացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































