«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրուն համեմատել է Անգլիայի և Իսպանիայի առաջնությունների մակարդակները։
Բրազիլացին Պրեմիեր լիգա է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» նախորդ ամառ։
«Անկեղծ ասած, այստեղ այլ մակարդակ է: Հատկապես տարբեր հանգամանքների պատճառով, օրինակ՝ Անգլիայում խաղերի ինտենսիվությունն այլ է։ Չեմ փորձում թերագնահատել Լա Լիգան, բայց Պրեմիեր լիգայի հանդիպումները շատ ավելի բարդ են։
Իսպանիայում սովորաբար նախընտրում են տիկի-տական, ինչպես իրենք են անվանում: Այստեղ ավելի շատ հարձակվողական կոմբինացիաներ կան։ Յուրաքանչյուր լիգա ունի իր որակներն ու առանձնահատկությունները:
Ես գիտեմ, որ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, և ես հարգում եմ երկու առաջնությունները: Բայց ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները հնարավորինս արագ հարմարվեն առաջնությանը»,- Կազեմիրուի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
























































