Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է այս շաբաթ ներկա գտնվել Ջեյք Փոլի և Թոմի Ֆյուրիի մենամարտին:
Հայտնի լրագրող Պիրս Մորգանը, ով լավ հարաբերությունների մեջ է Կրիշտիանուի հետ, այս մասին հայտնել է Talk Sport-ին։
«Կրիշտիանու Ռոնալդուն հենց նոր տեղեկացրեց ինձ, որ ներկա է կիրակի կայանալիք մենամարտին: Եվ նա կարծում է, որ պայքարը հիանալի է լինելու։ Շատերն են այդպես կարծում, այդ թվում նաև մենք»,- շոուի վերջում ասել է Մորգանը:
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Սաուդյան Արաբիայում կանցկացվի Ջեյք Փոլի և Թոմի Ֆյուրիի մենամարտը։ Երկու բռնցքամարտիկներն էլ դեռ ոչ մի պարտություն չեն կրել։ Ջեյք Փոլը վեց հաղթանակ ունի, Թոմի Ֆյուրին՝ ութ։