«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում ֆրանսիացի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այժմ կողմերը պայմանավորում են նոր պայմանագիր կնքել։ Կանտեն սիրում է «Չելսին» և միշտ ցանկացել է մնալ ակումբում։
Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Չելսիից»։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Բարսելոնան»: Ընդհանուր առմամբ, Կանտեն թիմում կազմում անցկացրել է 262 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
























































