«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալի» հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու իր թիմի հեռանկարները։
Մերսիսայդցիները տանը պարտվեցին սերուցքայիններին ջախջախիչ` 2-5 հաշվով։
«Կառլո Անչելոտին կարծում է, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Անկեղծ ասած, այս պահին ես նույնպես այդպես եմ մտածում։
Բայց պատասխան խաղից երեք շաբաթ առաջ ամեն ինչ կարող է փոխվել: Մենք գնալու ենք այնտեղ հաղթելու։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































