«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն բացատրել է, թե ինչու է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացել «Չելսիից»։
«Ես խոսեցի «Չելսիի» հետ և իմացա, որ այլևս նրանց ծրագրերի մեջ չեմ մտնում: Ես ցանկանում էի զարգացնել իմ կարիերան, և «Արսենալի» նախագիծն ինձ հարմար է:
Մենք երիտասարդ թիմ ունենք, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում և համապատասխանում է իմ հատկանիշներին: Ես ուսումնասիրեցի յուրաքանչյուր սցենար և որոշում կայացրեցի: Արտետան զանգահարեց ինձ, և ամեն ինչ շատ արագ կատարվեց. մենք պայմանավորվեցինք գործարքի շուրջ 2 օրվա ընթացքում։
Երբեմն պետք է ընդունել, որ այլևս տեղ չունես նախագծում, և որ որոշ բաներ ավարտվում են»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործարքը կազմել է 12 մլն ֆունտ։
























































