«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
30-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Մոհամեդ Էլնենին «Արսենալի» փորձառու ֆուտբոլիստներից է․ նա թիմում հանդես է գալիս 2016 թվականի հունվարից։ Այդ ժամանակից ի վեր Էլնենին «Արսենալի» կազմում անցկացրել է 155 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
«Հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս հիանալի ակումբը 2016 թվականից։ Այն ոգին և միասնությունը, որն այժմ տիրում է մեր թիմում, այնքան դրական է, որ ես շատ ուրախ եմ երկարաձգելու պայմանագիրը»,- ասել է Էլնենին:
























































