Անգլիացի մեկնաբան Ռիչարդ Քիզը խոսել է Վաութ Վեգհորսթի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ցուցադրած խաղի մասին։
««Մանչեսթեր Յունայթեդը» հիմնականում խաղում է տասը հոգով, եթե Վեգհորսթը խաղադաշտում է: Այսինքն, չի արդարացնում մեկնարկային կազմում իր տեղը: Եկեք, անկեղծ լինենք»: Քիզի խոսքն է մեջբերել beIN SPORTS-ը։
Հոլանդացի հարձակվողը հունվարին վարձավճարով «Բարնլիից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: ՄՅՈւ-ի կազմում անցկացրած 10 խաղում ֆուտբոլիստը 1 գոլ է խփել։
























































