Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Բյուրեղավանի պատվիրակները:
Հաղթող են դարձել երևանցիներ, խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը և գյումրեցի թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը:
Մրցավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ մրցաշարին շուրջ 100 տղաներ և աղջիկներ են մասնակցել:
Առաջնության արդյունքներով կազմվել է հավաքական, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների, փորձամրցումների և լավ մարզավիճակի հասած մարզիկ – մարզուհիները ապրիլին հանդես կգան Բուլղարիայի Պլովդիվում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:
























































